Այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջային այցելությունների թիվը Հայաստան աճել է 16.1%-ով

Armenpress 15:48, 28 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 683759, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.0 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 346458, աճը կազմել է 16.1 %:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից, 2017թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 599341, աճը նախորդ տարվա նույն ժամանակահավածի ամեմատ կազմել է 18.2 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 298 533, աճը կազմել է 18.2 %:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am