Հասարակական կարգը պետք է պահպանվի. Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկել է միջոցներ ձեռնարկել

Armenpress 16:48, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստում անդրադարձել է հասարակական կարգի պահպանությանը: «Հասարակական կարգը և կանոնները պետք է պահպանվեն, միաժամանակ  հարկավոր է ընդգծել զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում հանդուրժողականության պահպանման կարևորությունը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկում եմ իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ հասարակական բնականոն կարգը բոլորի կողմից պահպանման և հավաքների ցույցերի ընթացքում հանդուրժողականության մոտեցման շարունակության ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am