Կայացել Է միջկորեական գագաթնաժողովի եզրափակիչ փորձը, երկու ղեկավարների դերերը կատարել են հատուկ դերասաններ

Armenpress 14:27, 26 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահի վարչակազմն ապրիլի 26-ին անցկացրել Է նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ առաջիկա բանակցությունների եզրափակիչ փորձը: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ճեպազրույցում այս մասին հայտարարել Է Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Ըյ Գյոմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք անցկացրեցինք առաջիկա գագաթնաժողովի եզրափակիչ փորձը: Երկու ղեկավարների դերերը կատարել են հատուկ դերասաններ, ինչը թույլ Է տվել փորձն անցկացնել իրական գագաթնաժողովին առավելագույնս մոտեցված իրավիճակում»,- նշել Է նա: Կիմ Ըյ Գյոմը նաեւ ընդգծել Է, որ հարավկորեական կողմը փորձել Է, մասնավորապես, երկու պետությունների ղեկավարների ողջույնը եւ լուսանկարումը: «Պատվո պահապախումբը նույնպես փորձել Է ղեկավարների երաժշտական ողջույնը»,- հավելել Է նա:

Միջկորեական գագաթնաժողովի հիմնական միջոցառումները տեղի կունենան ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն անձամբ կդիմավորի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին սահմանազատիչ գծի մոտ, ինչից հետո երկու պետությունների ղեկավարները բանակցությունների համար կուղեւորվեն դեպի Խաղաղության տուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am