Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Պետերբուրգում

Armenpress 21:43, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետերբուրգում հոսպիտալացվել է լեգենդար հայազգի շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ntv.ru-ն: 93-ամյա շանսոնյեն իրեն վատ է զգացել փորձի ժամանակ, փրոմոութերները շտապօգնություն են կանչել:

Արդյունքում «Октябрьский» մեծ համերգային դահլիճում այսօր պլանավորված համերգը չեղյալ է հայտարարվել սկսվելուց մեկ ժամ առաջ: Ներկայումս, ըստ լրատվամիջոցի, բժիշկները հետազոտում են Ազնավուրին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am