Կարեն Կարապետյանը ևս հերքում է իր հրաժարականի լուրերը

Armenpress 17:34, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ևս հերքում է իր հրաժարականի լուրերը: «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Կարապետյանը:

Ավելի վաղ լուրերն ապատեղեկատվություն էր համարել նաև նրա խոսնակը՝ Արամ Արարատյանը: Չնայած այդ հանգամանքին՝ ապատեղեկատվությունը շարունակում էր տարածվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am