«Մերսեդես»-ը բախվել է վերամբարձ կռունկին, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 17:30, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն ապրիլի 25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում գտնվող կահույքի սրահի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Օ. Հ.) բախվել է կայանած «ԶԻԼ» մակնիշի վերամբարձ կռունկին:

Փրկարարները Օ. Հ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am