Բռնցքամարտիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Armenpress 17:26, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իտալիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկները մեդալ են նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալ են նվաճել Ռաֆայել Հակոբյանը (56կգ), ով պարտվել է Դանիելե Օդջիանոյին, իսկ 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` Ռուսաստանի ներկայացուցիչ Ջանբուլադ Բիժամովին:

Հայաստանը Եվրոպայի երիտասարդները առաջնությանը Կարեն Աղամակյանի գլխավորությամբ մասնակցում էր 10 մարզիկով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am