Ֆրանսիայում ռոբոտները հիվանդ երեխաներին օգնում են ներկա լինել դպրոցական պարապմունքներին

Armenpress 16:15, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում անցկացվում Է դպրոցական պարապմունքներին հիվանդ երեխաների վիրտուալ ներկայության ապահովման համար ռոբոտների կիրառման՝ աշխարհում առաջին ընդգրկուն գիտափորձը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը:

Հեռակառավարվող ռոբոտը տեղաշարժվում Է անիվային հիմքի միջոցով, որի վրա նաեւ տեղակայված են հեռուստախցիկը, միկրոֆոնները, դինամիկները եւ դիսփլեյ-Էկրանը:

Այս տեխնոլոգիայի միջոցով այն երեխաները, որոնք հիվանդության պատճառով չեն հեռանում տնից կամ հիվանդանոցից, կարող են դասարաններում ներկա գտնվել պարապմունքներին, ինչպես աեւ հասակակիցների հետ շփվել դասամիջոցներին:

Մասնագետների կարծիքով՝ գիտափորձը բարերար Է ազդում առաջին հերթին այն դեռահասների վրա, որոնք տառապում են լուրջ հիվանդություններով պայմանավորված մենակությունից: ԱՄՆ-ի Suitable Technologies ընկերության ռոբոտից առաջիններից մեկն օգտվել Է Ալիսիա անունով աղջիկը:

Ֆրանսիացի աղջիկը դուրս չի գալիս Բուրք ան Բրես քաղաքի հոսպիտալի մանրԷազերծված հիվանդասենյակից ծանր հիվանդության պատճառով: Սակայն ռոբոտի օգնությամբ նա ոչ միայն դպրոց Է հաճախում, այլեւ տեսակցում Է ընտանիքի հետ: Մեքենան տեղաշարժվում Է տնով մեկ, ինչն Ալիսիային թույլ Է տալիս հաճախակի շփվել ծնողների եւ քրոջ հետ: Այդ նույն քաղաքում Լիդի անունով աղջիկը, որը տառապում Է ասթմայով, դպրոցում հաճախում Է մի քանի դասերի, մնացած պարապմունքներին նրան փոխարինում Է ռոբոտը: Դա աղջկան թույլ Է տալիս թուլացնել ասթմայի նոպաները, որոնք առաջանում են տնից դուրս գտնվելու ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am