Ռուսաստանն սկսել Է C-400-ի արտադրությունը Թուրքիայի համար

Armenpress 13:43, 25 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն սկսել Է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

«Մենք ձեռնամուխ ենք եղել (Թուրքիային C-400-ի մատակարարման) պարտավորագրի կատարմանը»,- ասել Է նա: Միխեեւը պարզաբանել Է, որ խոսքն առայժմ չի վերաբերում C-400-ի մատակարարումներն սկսելուն, ներկայում սկսված Է ԶՀՀ-ի արտադրությունը: «Արտադրությունն (սկսված Է): Այնտեղ կան ցիկլեր, փուլեր:

Ամեն բան վաղօրոք որոշված Է, կատարելու ենք մեր պարտավորությունները»,- հավելել Է Միխեեւը: Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները վարկային համաձայնագիր են ստորագրել են C-400-ի մատակարարումների վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am