Ղազախստանի վարչապետը Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին

Armenpress 20:20, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական երկկողմ օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այս համատեքստում Բակիջան Սագինտաևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am