Ավստրալիայում կենգուրուներին արգելել են հաճախել բար

Armenpress 15:04, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտյան Ավստրալիայի կենսաբազմազանության դեպարտամենտը Ջոն Ֆորեսթի Ազգային բնայգու տարածքում տեղավորված բարի սեփականատերերին արգելել Է ներս թողնել եւ կերակրել կենգուրուներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Բարի սեփականատերերը կենգուրուներին անասնաբույժների կողմից հավանության արժանացած բուսական մյուսլիով Էին կերակրում վերջին 19 տարվա ընթացքում, բայց այժմ, արգելքի սահմանումից հետո, դա նրանց վրա կարող Է 2 հազար դոլար տուգանք նստել: Բարի սեփականատերերը հայտարարում են, որ կենդանիները սովորել են մտնել բար, իսկ նրանցից շատերն իրենք են կարողանում բացել մուտքի դուռը: Նրանք երկյուղում են, որ արգելքի սահմանումից հետո, ուտելիք չստանալով, պարկավորները կարող են ագրեսիվ դառնալ: Նաեւ նրանք չԷին ցանկանա կորցնել հաճախորդներին, քանի որ շատերն այդ վայրը անվանում են «կենգուրուների բար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am