Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ

Armenpress 14:42, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը ևս  մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած  բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և  հանդուրժողականության  համար: Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանման,   հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել  իր առջև դրված խնդիրների լուծումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am