«Լիվերպուլ»-«Ռոմա». Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչից առաջ  

Armenpress 11:04, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը` «Լիվերպուլ»-«Ռոմա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ռոմա»-ին երբեք չի հաջողվել դուրս գալ եվրոպական հեղինակավոր մրցաշարերի եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ փուլ: «Լիվերպուլ»-ը եվրոգավաթների կիսաեզրափակիչի փուլին հասել միայն 10 տարի առաջ:

«Լիվերպուլ»-ը կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի ներքո` «Էնֆիլդ» մարզադաշտում: Այս թիմերը նախկինում հանդիպել են հինգ անգամ:

Այս երկու թիմերին կապում է նաև «Լիվերպուլ»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը, ով նախորդ ամռանը հենց «Ռոմա»-ից տեղափոխվեց անգլիական ակումբ: Վերջինս 2014/15 թվականներին հանդես էր գալիս «Ֆիորենտինա»-ի կազմում, սակայն երբեք հանդես չի եկել «Ռոմա»-ի դեմ:

«Լիվերպուլ»-«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am