Կողմերը Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան

Armenpress 10:32, 24 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 24-ին այս մասին հայտնել Է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են բոլոր մանրամասները եւ ապրիլի 25-ին կանցկացնեն Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման արարողության եզրափակիչ փորձը:

Yonhap գործակալության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարների արարողակարգի ծառայություններն ապրիլի 27-ի գործողությունների կարգը գրանցել են բառացիորեն վայրկյաններով: Յուրաքանչյուր գործողության համար, ներառյալ ղեկավարների առաջին ձեռքսեղմումը, սահմանված Է ստույգ ժամանակ, իսկ բոլոր տեղաշարժումների համար՝ որոշակի երթուղի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am