Ալեքսանդր Մարկարովը միայն պատասխանատու քաղաքական գործչի քայլ է համարում Սերժ Սարգսյանի հրաժարականը

Armenpress 19:48, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, խոսելով վարչապետի պաշտոնից հրաժարվելու՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին, այդ քայլը համարեց հատուկ միայն այն քաղաքական գործչին, ով զգում է պատասխանատվություն երկրի կայունության ապահովման համար:

«Սարգսյանը կատարեց այդ քայլը՝ գիտակցելով իր պատասխանատվությունը երկրի կայունության ապահովման համար: Ունենալով տարբեր հնարավորություններ այս իրավիճակից դուրս գալու համար՝ Սերժ Սարգսյանը գնաց դեպի այն քայլը, որը, իր կարծիքով, Հայաստանում կարող է ապահովել ավելի արագ ձևավորվող կայունություն և դառնալ ելք ստեղծված իրավիճակից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս խնդրիրը ապագան է, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները հետագայում, ինչպես է առանց հավաքների բնականոն կյանքը և քաղաքական կայունությունը Հայաստանում վերականգնվելու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am