Սերժ Սարգսյանի մայրը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա վիճակը բավարար է

Armenpress 16:47, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարած Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին ասացին «Նաիրի» բժշկական կենտրոնից:

«Նորա Սարգսյանը ստանում է ամենամյա պրոֆիլակտիկ բուժում, վիճակը բավարար է»,- թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի թերապևտիկ գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am