Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են. Պեսկով

Armenpress 15:24, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, կապված ընդդիմության ակցիաների հետ, այդ երկրի ներքին գործն են, այդ իրադրությանը Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ ենթադրական դատողություններն անտեղի են: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա բացառապես Հայաստանի ներքին գործն Է, սա այն ամենն Է, ինչ ես կարող եմ ասել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատասխանել Է Կրեմլի ներկայացուցիչն այն հարցին, թե ՌԴ-ն տարածաշրջանում ապակայունացման սպառնալիք տեսնում Է արդյոք Հայաստանում բողոքի գործողությունների կապակցությամբ: «Ինչո՞ւ Մոսկվան պետք Է միջամտի»,-տարակուսանք Է հայտնել Պեսկովը այն հարցի կապակցությամբ, թե որ դեպքում ռուսական կողմը կարող Է միջամտել իրադրությանը: «Այստեղ ենթադրական դատողությունները բացարձակապես անտեղի են»,-ասել Է նա: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Սերժ Սարգսյանին շնորհավորել Է Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Մենք ուշադիր հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցն Է, որի հետ մենք ամենասերտ հարաբերություններն ենք զարգացնում, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մասնակիցն Է, ուստի մեզ համար կարեւոր Է այդ երկիրը. դրա համար Էլ մենք ուշադիր հետեւում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին»,-ասել Է Պեսկովը: Իսկ Գյումրիի ռուսական ռազմակայանում հատուկ ռեժիմ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցը Կրեմլի ներկայացուցիչը վերահասցեագրել Է պաշտպանության նախարարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am