Ռուսաստանը եւ Չինաստանը միջազգային կայունության երաշխավորներն են. Լավրով

Armenpress 14:18, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային պայմանավորվածությունների խստիվ պահպանմանը միտված կոնսոլիդացված ուղեգիծը կարգեւորագույն դեր Է խաղում մոլորակի վրա կայունության ամրապնդման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 23-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի եւ Չինաստանի՝ միջազգային իրավունքի խստիվ պահպանմանն ուղղված կոնսոլիդացված գիծը հանգուցային դեր Է խաղում աշխարհում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում»,-ասել Է նա: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ի հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկն Է: «Բարձր ինտենսիվության շփումների պահպանում ենք ակնկալում նաեւ այս տարի»,-ընդգծել Է Լավրովը: Իր հերթին Վան Ին նշել Է, որ ռուս-չինական հարաբերությունների հետագա ամրապնդումը համապատասխանում Է երկու երկրների շահերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am