Հովհաննես Համբարձումյանը կարմիր քարտ է ստացել «Վարդարի» հերթական խաղին  

Armenpress 12:36, 23 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Բարսեղյանը մասնակցել են «Վարդարի» խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Վարդարը» արտագնա խաղում մրցում էր «Պոբեդայի» հետ և պարտվել է 2:0 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը թիմի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ խաղին, իսկ Հովհաննես Համբարձումյանը խաղադաշտ մտավ 46-րդ րոպեին, իսկ ավելացված րոպեին արժանացավ կարմիր քարտի:

«Վարդարը» երկրորդ տեղում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am