Առաջատարը «Շիրակն» է
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացան 24-րդ տուրի խաղերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շիրակ»-ը 4:1 հաշվով հաղթել է «Արարատ»-ին, իսկ «Բանանցը» նվազագույն հաշվով գերազանցել «Գանձասար-Կապան»-ին: Ոչ-ոքի ավարտվեց «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումը:
Այս տուրից հետո առաջին տեղում է Գյումրու «Շիրակը» 41 միավորով: Երկրորդ տեղում 39 միավորով «Բանանցն» է: Լավագույն եռյակը 38 միավորով եզրափակում է «Ալաշկերտը»:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ