Յուրա Մովսիսյանը ևս մեկ հանդիպման չի մասնակցի

Armenpress 17:36, 21 Ապրիլ, 2018

 ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հանդես է գալիս «Յուրգորդեն»-ի կազմում, ևս մեկ հանդիպում բաց կթողնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մովսիսյանը որակազրկումը ևս մեկ խաղով հետաձգվել է: Այս մասին որոշում է ընդունել Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ հարձակվողն առաջնության ԱԻԿ-ի դեմ կարմիր քարտ էր ստացել:

Յուրա Մովսիսյանը չի մասնակցի «Էլֆսբորգ»-ի դեմ խաղին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am