Մաշտոց-Թումանյան խաչմերուկում ևս լարված իրավիճակ է

Armenpress 16:37, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն տևական ժամանակ է լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում. ցուցարարներն ու ավտոմեքենաները փակել են Մաշտոցի պողոտա- Թումանյան խաչմերուկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիլվա անունով վարորդը մեքենան կանգնեցրել էր փողոցի մեջտեղում և հրաժարվում էր ազատել փողոցը: Ոստիկանները սկսեցին հրել մեքենան, սակայն շատ հեռու տանել չկարողացան: Նրանք կոտրեցին մեքենայի պետհամարանիշը, աղջկան էլ բերման ենթարկեցին:

Ոստիկանները աշխատանքներ են տանում խաչմերուկը բացելու համար, սակայն վարորդները մեքենաներով կրկին փակում են այն: Նրանք կանգնեցրել են մեքենաները ճանապարհի բանուկ մասերում և ազդանշաններ են տալիս:

Խաչմերուկը մերթընդմերթ բացվում է, սակայն վարորդները կրկին փակում են ճանապարհը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am