Կարեն Կարապետյանը պարտավորեցնող է համարում եռամսյակի մակրոտնտեսական ցուցանիշները

Armenpress 13:21, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 2018թ․ հունվար-մարտ ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշներին: «2018թ․ հունվար-մարտ ամիսների հիմնական մակրոտնտեսական նախնական ցուցանիշները վկայում են, որ մենք լավ թափ ենք հավաքել և դրական թրենդի վրա ենք գտնվում։ Մյուս կողմից դրանք պարտավորեցնում են, որպեսզի մենք շարունակենք աշխատել 24 ժամվա ռեժիմով։ Դեռևս ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի մեր բոլոր քաղաքացիները իրենց վրա զգան այդ տնտեսության աճի տեմպերը, բայց և վստահաբար հասնելու ենք դրան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է գրառման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am