Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ

Armenpress 16:14, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի  կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը:

Էրիկաս Պետրիկասն իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am