Արցախում մայիսի 5-ն աշխատանքային կլինի

Armenpress 12:31, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին»  ԼՂՀ օրենքը՝  Արցախի կառավարությունը ապրիլի 18-ին ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018թ. մայիսի 5-ը՝ շաբաթ օրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am