Ավարտվեց Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը  

Armenpress 10:48, 20 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի առաջնությունում կայացան վերջին տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը: Ոչ-ոքի խաղացին Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանը:

Էլինա Դանիելյանը 27-րդ տեղում է և ունի 6,5 միավոր: Նույնքան միավոր են հավաքել նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Մարիա Կուրսովան (35-րդ տեղ), Աննա Սարգսյանը (38-րդ տեղ) և Լիլիթ Մկրտչյանը (39-րդ տեղ):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am