ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 27 դեպք

Armenpress 21:44, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 27 դեպք։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 11, անձնական ունեցվածքի գողության 6, յուրացման կամ վատնման 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, անձի առևանգման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։  Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am