ՀՀ նախագահի հրամանագրերով երեք նախարարներ են նշանակվել

Armenpress 15:18, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 19-ին հրամանագրեր է  ստորագրել Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նսախագահի աշխատակազմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am