Ղրղզստանի խորհրդարանը անվստահություն հայտնեց հանրապետության կառավարությանը

Armenpress 10:11, 19 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները ապրիլի 19-ին քվեարկել են վարչապետ Սափար Իսակովի գլխավորած հանրապետության կառավարության կազմին անվստահություն հայտնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի օրենսդիր մարմնի աշխատակազմում:

«Այդ որոշումը պաշտպանել Է 101 ժողովրդական ընտրյալ, դեմ Էր հինգ մարդ»,- հայտարարել են մամուլի ծառայությունում: Առաջիկա ժամերին պատգամավորների որոշումը կուղարկվի երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին, որը, օրենսդրությանը համապատասխան, իրավունք ունի կամ ընդունել նախարարների կաբինետի պաշտոնաթողության որոշումը, կամ չհամաձայնել պատգամավորների որոշմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am