Հայտնվել են նոր Lexus ES-ի լուսանկարները

Armenpress 18:43, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lexus ընկերությունը հրապարակել Է հաջորդ սերնդի ES սեդանի առաջին լուսանկարները: Նորույթի պրեմիերան, որը ոչ միայն կդառնա ներկայիս մոդելի հաջորդը, այլեւ դրան կփոխարինի GS շարքում, կկայանա ապրիլի վերջին Պեկինում կայանալիք մոտորշոուի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր Lexus ES-ը կառուցվելու Է TNGA-ի մոդուլային պլատֆորմի վրա, որն արդեն օգտագործվում Է «Կամրի»-ի համար: Շարժիչների շարքում տեղ կգտնեն մթնոլորտային «քառյակները», վեցգլանային բենզինային շարժիչները եւ 208 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային կայանքը: Մոդելի հանդերձման մեջ նաեւ կհայտնվեն անվտանգության նոր համակարգեր, ներառյալ հետիոտների գրանցման եւ լայնակի շարժվող օբյեկտների վերաբերյալ նախազգուշացման գործառույթները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am