Buick Էլեկտրաքրոսովերը առանց լրալիցքավորման կանցնի 600 կիլոմետր

Armenpress 16:41, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Buick մակնիշը, որը պատկանում Է General Motors կոնցեռնին, բացահայտել Է Enspire կոնցեպտուալ քրոսովերին վերաբերող մանրամասները, որի հանրային դեբյուտը Պեկինի ավտոսալոնում կկայանա արդեն ապրիլի վերջին:

Նորույթն ապրանքային արտաճանապարհայինի նախակարապետն Է դարձել չինական շուկայի համար: Սակայն դրա թողարկման ժամկետները դեռեւս հայտնի չեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Buick Enspire քրոսովերը հանդերձված Է eMotion Էլեկտրական ուժային կայանքով: Դրա հատույցը կազմում Է 557 ձիաուժ: Մեկ լիցքավորմամբ կոնցեպտ-քառը կարող Է անցնել մինչեւ 596 կիլոմետր: Մարտկոցների բլոկն ապահովում Է գերարագ եւ անլար լիցքավորում եւ մինչեւ 80 տոկոս լիցքավորվում Է 40 րոպեի ընթացքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am