Հինգ մարդ Է վիրավորվել ՀԱՄԱՍ-ի դիրքին Իսրայելի բանակի հարվածի հետեւանքով

Armenpress 10:28, 18 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածում հինգ մարդ Է վիրավորվել ՀԱՄԱՍ շարժման դիրքին իսրայելական բանակի հարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է միջատարածքի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կեդրան: «Հինգ պաղեստինցիներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել Խան Յունիս քաղաքի արեւելյան սահմանի դիտորդական աշտարակին իսրայելական հարվածի հետեւանքով»,- ասել Է նա:

Ավելի վաղ «Հաարեց» թերթը հայտնել Էր, որ իսրայելական բանակը ՀԱՄԱՍ շարժման դիրքի վրա գրոհել Է ի պատասխան Գազայի հատվածի հետ սահմանին զինվորականների գնդակոծման: Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 17-ին իսրայելական պարեկախումբը գնդակոծման Է ենթարկվել միջատարածքի հարավային սահմանի շրջանում՝ «այն վայրից ոչ հեռու, որտեղ տեղի են ունենում բողոքի ուրբաթօրյա ակցիաները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am