Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին

Armenpress 20:03, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ թագավորությունը պատրաստ է զորք ուղարկել Սիրիա ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե նման առաջարկություն լինի ամերիկյան վարչակազմի կողմից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Al-Ekhbariya հեռուստաընկերությունը:

«Մենք այս տարեսկզբից բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ՝ զինված ուժեր Սիրիա ուղարկելու առնչությամբ: Այդ առաջարկություններն ու գաղափարը նոր չեն»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ այդ բանակցությունները վարվել են դեռևս Օբամայի վարչակազմի հետ, «սակայն այն վերջիվերջո քայլեր չի ձեռնարկել այդ առաջարկի ուղղությամբ»:      



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am