ՀՀ Նախագահը Գագիկ Հարությունյանի հետ քննարկել է դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր

Armenpress 18:57, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից, քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am