Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Armenpress 16:37, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մատենադարանի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի արդյունքները շոշափելի ու տեսանելի են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am