Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջեց նիստը

Armenpress 16:37, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով հրավիրված նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

Հարցի քննարկումը՝ թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին ներկայացնելը, նրա ելույթը, նրան ուղղված հարցերը, պատգամավորների և խմբակցությունների ելույթներն ավարտվել էին, պատգամավորները պատրաստվում էին քվեարկության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am