Մեկնարկել են Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարության փորձերը. ԶՈՒ որոշ ստորաբաժանումներ կմեկնեն Սարդարապատ

Armenpress 10:24, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը նվիրված միջոցառումների փորձերը մեկնարկում են ապրիլի 17-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Միջոցառումների փորձերը տեղի կունենան Սարդարապատ հուշահամալիրում։ «ՀՀ ԶՈւ-երի որոշ ստորաբաժանումներ առավոտյան կմեկնեն Սարդարապատ, իսկ ցերեկը կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայր»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am