Էլինա Դանիելյանը պարտություն կրեց Եվրոպայի առաջնության 8-րդ տուրում  

Armenpress 10:13, 17 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տուրում անսպասելի պարտություն կրեց Էլինա Դանիելյանը: Միավորը կիսեցին Մարիա Կուրսովա-Լիլիթ Մկրտչյան զույգը: Պարտություն կրեցին Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Հաղթանակ տոնեց միայն Աննա Սարգսյանը:

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանը զիջեց դիրքերը և 5,5 միավոր 15-րդ տեղում է: Առաջատարն ունի 7 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am