Արտուրո Վիդալը կարող է բաց թողնել «Բավարիա»-«Ռեալ» առաջին հանդիպումը

Armenpress 21:59, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ առաջին հանդիպումը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Bild-ը, չիլիացին մարզման ժամանակ ոլորել է ոտքն ու չի կարողացել ինքնուրույն լքել դաշտը։

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը կկայանա Մյունխենում, ապրիլի 25-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին Մադրիդում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am