Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ

Armenpress 19:32, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղրամյան պողոտայում նախատեսված հանրահավաքը տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնիկան հնարավոր չէ տեղափոխել Բաղրամյան պողոտա, ուստի որոշվել է հանրահավաքն  անցկացնել Ֆրանսիայի հրապարակում:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «ԵԼՔ» խմբակցության գործընկերների՝ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Մանե Թանդիլյանի, Գևորգ Գորգիսյանի և Արտակ Զեյնալյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով  դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:       



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am