Գյումրիում ակտիվիստներ ավտոերթ են անցկացրել և որոշել մեկնել Երևան

Armenpress 18:35, 16 Ապրիլ, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ակտիվիստներն ապրիլի 16-ին փորձել են փակել որոշ փողոցներ եւ կաթվածահար անել որոշ կառույցների աշխատանքը: Նրանք փակել են Գյումրու Գարեգին Նժդեհի փողոցը՝ Շիրակի մարզպետարանի հատվածում: Այնուհետեւ երթով շարժվել են Գյումրու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ դասադուլի եւ գործադուլի կոչերով:

Ավելի ուշ ավտոերթ տեղի է ունեցել քաղաքի տարբեր հատվածներում: Գյումրիում ցուցարարներն ավտոերթ անցկացնելիս կպչուն ժապավենով փակել են արագաչափերը: Ակտիվիստները հայտնեցին նաև Երևան մեկնելու մտադրության մասին: «Գյումրիում մեծ հաշվով օրակարգ չկա: Քանի որ իրադարձությունները ծավալվում են Երևանում, Գյումրիից կմեկնենք Երևան՝ միանալու ընդհանուր օրակարգին»,-նշեց ակտիվիստ Կարեն Պետրոսյանը:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am