Գերմանացիների մեծամասնությունը Թրամփին Պուտինից ավելի վտանգավոր Է համարում

Armenpress 17:49, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը (ավելի քան 75 տոկոսը) կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր Է, քան Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը: Դա Է, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, ցույց տվել այն հարցումը, որը Forsa ինստիտուտի կողմից անցկացվել Է Wiese Consult GmbH-ի պատվերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատասխանելով այն հարցին, թե վախենում են իրենք արդյոք Ռուսաստանից, գերմանացիների 83 տոկոսը բացասական պատասխան Է տվել, 17 տոկոսը՝ դրական: Հարցման մասնակիցների կեսը կարծում Է, որ Արեւելքի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության աճի համար պատասխանատվություն Է կրում ԱՄՆ-ը, 25 տոկոսը՝ Ռուսաստանը, 7 տոկոսը՝ Եվրամիության երկրների ղեկավարությունը, 8 տոկոսն այն կարծիքին Է, որ մեղավոր են բոլորը:

Հակառուսական պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու օգտին արտահայտվել Է գերմանացիների 55 տոկոսը, դրանց խստացման օգտին՝ 13 տոկոսը: Հարցումն անցկացվել Է ապրիլի 10-ից մինչեւ 13-ը: Դրան մասնակցել են Գերմանիայի 2025 չափահաս քաղաքացիներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am