Ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում Հայաստանում

Armenpress 17:24, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի եւ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանումները ուսուցման ձմեռային շրջանի համար ստուգարքի հանձնման շրջանակներում հատուկ մարտավարական վարժանքներ են սկսել «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում զինծառայողները ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցների օգտագործմամբ երեք օրվա ընթացքում կկատարեն պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերի որոնման, հայտնաբերման եւ դրանց հակազդման ստուգարքային առաջադրանքներ:

Նաեւ զորամիավորման կազմում ռազմերթ իրականացնելիս զինծառայողները, ռադիոԷլեկտրոնային պայքարի ժամանակակից համալիրների կիրառմամբ, կապահովեն պայմանական հակառակորդի կապի ռադիոԷլեկտրոնային միջոցների եւ տարատեսակ ԱԹՍ-ների նավիգացիոն համակարգերի ճնշումը, որոնք գործում են մինչեւ 100 կիլոմետր հեռավորության վրա բարձլեռնային տեղանքի պայմաններում: ՌադիոԷլեկտրոնային պայքարի եւ ԱԹՍ-ների ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքներում ներգրավված են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համալիրներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am