ԵՄ-ի խորհուրդը Սիրիային ավիահարվածներ հասցնելու «ըմբռնում Է հայտնել»

Armenpress 16:18, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային ավիահարվածներ հասցնելու «ըմբռնում Է հայտնել»՝ համաձայնելով, որ դրանց նպատակն Է եղել «քիմիական զենքի հետագա կիրառման կանխումը»:

Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով Եվրամիության խորհրդի՝ ապրիլի 16-ին Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանն ընդունված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվրամիության խորհուրդն ըմբռնում Է հայտնում, որ Սիրիայում քիմիական զենքի օբյեկտներին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ուղղորդված հարվածները հատուկ միջոցներ Էին, որոնց միակ նպատակը սիրիական վարչակարգի կողմից սեփական ժողովրդին սպանելու համար քիմիական զենքի եւ քիմիական նյութերի օգտագործման կանխումն Է»,- ասված Է փաստաթղթում: Բացի դրանից, ԵՄ-ի խորհուրդը նաեւ հայտարարել Է Սիրիայի խնդրի ռազմական լուծման անհնարինության մասին եւ դատապարտել Է կառավարական զորքերի կողմից մարտական գործողությունների շարունակումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am