Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ չեն հանգեցնի Ասադի պաշտոնազրկման. Ջոնսոն

Armenpress 13:35, 16 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ իշխանափոխության չեն հանգեցնի Դամասկոսում: Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 16-ին դա ընդունել Է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Բորիս Ջոնսոնը՝ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ հարվածները չեն բեկի պատերազմի ընթացքը եւ չեն հանգեցնի ռեժիմի փոխվելուն: Ցավոք, դրանք թույլ չեն տա պաշտոնանկ անել (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադին: Դրանց նպատակն Է՝ պարզորոշ հայտարարել, որ մենք այլեւս չենք հանդուրժի քիմիական զենքի կիրառումը»,-ասել Է նա: Ջոնսոնը նաեւ հայտնել Է, որ միանգամայն գոհ Է արաբական հանրապետության դեմ գործողության նկատմամբ գործընկեր երկրների արձագանքից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am