Բրիասկո-Բալեկյանը չի մասնակցել «Ատլետիկո Ուրական»-ի հերթական խաղին

Armenpress 12:34, 14 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը չի մասնակցել «Ատլետիկո Ուրական» ակումբի հերթական հանդիպմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 23-րդ տուրում «Ատլետիկո Ուրական»-ը սեփական հարկի տակ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթել է «Արգենտինոս Հունիոս»-ին:

Հայաստանի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը հայտավորված չի եղել խաղին:

Այս տուրից հետո «Ատլետիկո Ուրական» մրցաշարային աղյուսակում 5-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am