Telegram-ն արգելափակումների շրջանցման ներսարված մեթոդներ կօգտագործի. Դուրով

Armenpress 16:21, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram-ն արգելափակումների շրջանցման ներսարված մեթոդներ կօգտագործի: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հայտարարել Է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը՝ ՌԴ-ի տարածքում ծառայության արգելափակման վերաբերյալ Տագանսկի դատարանի՝ ապրիլի 13-ին կայացրած վճռից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Telegram-ը կօգտագործի արգելափակումների շրջանցման ներսարված մեթոդներ, որոնք օգտատերերից գործողություններ չեն պահանջում, սակայն ծառայության 100-տոկոսանոց հասանելիությունն առանց VPN-ի երաշխավորված չԷ»,- ապրիլի 13-ին գրել Է նա իր «ՎԿոնտակտե»-ի Էջում:

Telegram-ը ծանուցումներ կուղարկի արգելափակումից հետո ստեղծված իրադրության վերաբերյալ, հայտնել Է Դուրովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am