Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են  

Armenpress 15:36, 13 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին Մյունխենի «Բավարիան» և Մադրիդի «Ռեալը»: Մյուս ուղեգրի համար կպայքարեն «Լիվերպուլը» և «Ռոման»:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-25-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 1-ին և 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am