Լույս աշխարհ է եկել Քլոե Քարդաշյանի առաջնեկը

Armenpress 21:30, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում ապրիլի 12-ին ծնվել է 33-ամյա Քլոե Քարդաշյանի առաջնեկը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես լայֆ»-ը, այդ մասին հաղորդում է US Weekly-ին: Քարդաշյանը դուստր է ունեցել բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից:

Քլոեն հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են նրա զուգընկերոջ դավաճանությունները փաստող տեսանյութերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am