ԵՄ-ն երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով

Armenpress 14:28, 12 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդն ապրիլի 12-ին մինչեւ 2019 թվականի ապրիլի 19-ը երկարաձգել Է Եվրամիության սահմանափակիչ միջոցներն «ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում հայտնել Է խորհրդի մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ հիշեցվում Է, որ պատժամիջոցները ներառում են ԵՄ ուղեւորությունների արգելք եւ 82 մարդու եւ մեկ իրավական անձի համար ակտիվների սառեցում, ինչպես նաեւ Իրան այն հանդերձանքի արտահանման արգելք, որը կարող Է օգտագործվել ներքին բռնաճնշումների համար, եւ կապի միջոցների հսկման սարքավորանքի արգելք:

«Այս միջոցներն առաջին անգամ գործողության մեջ են դրվել 2011 թվականին: Իրավական ակտերը կհրապարակվեն 2018 թվականի ապրիլի 13-ին «Պաշտոնական հանդեսում»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am